Խվներ Վերին
Գյուղ | |
---|---|
Խվներ Վերին | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Բիթլիսի վիլայեթ |
Գավառ | Մշո գավառ |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) |
Ժամային գոտի | UTC+3 |
Խվներ Վերին, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մշո գավառում[1]։ Գտնվում էր Մուշ քաղաքից 31 կմ արևելք՝ Գոմշանուտ լեռների հյուսի-արևելյան անտառապատ լանջին, Մուշ-Բիթլիս տանող ճանապարհի աջ կողմում՝ Խվներ Ներքին գյուղի մոտակայքում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչության մասին տվյալներ չեն պահպանվել։ Նրանք բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է աքսորի ճանապարհին։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Խվներ Ներքին և Խվներ Վերին գյուղերը միասին 1890 թվականին ունեին 50 տուն հայ և 3 տուն քուրդ, 1909 թվականին՝ 60 տուն քուրդ և 20 տուն հայ բնակիչ։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ[2]։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Բաղեշի նահանգի Մուշի գավառ»։ Վերցված է 2015 ապրիլի 14
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 808