Արքավանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գյուղ
Արքավանք
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԲիթլիսի վիլայեթ
ԳավառՄշո գավառ
Այլ անվանումներԱրգավանդ, Արգավանք
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1000 մարդ (1909)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունարքավանքեցի
Ժամային գոտիUTC+3

Արքավանք, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մշո գավառում։ Գտնվում էր Մուշ քաղաքից մոտ 24 կմ հարավ-արեելք, Մեղրագետի հովտում։

Գյուղը տեղական ճանապարհով կապված էր Մուշ քաղաքի հետ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

XX դարի սկզբին Գևորգ Չաուշի ֆիդայիները մարտ են վարել թուրքական գերազանցող ուժերի դեմ։

Արքավանքը թուրքերի կողմից ավերվել է 1915 թ.-ի Մեծ եղեռնի տարիներին։ Բնակչության մի փոքր մասին է հաջողվել փրկվել և գաղթել զանազան երկրներ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1909 թվականին ուներ 80-130 տուն՝ 1000 հայ բնակչով։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զբաղվում էին երկրագործությամբ, այգեգործությամբ, բանջարաբուծությամբ և անասնապահությամբ։

Պատմամշակույթային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուներ երկու եկեղեցի (Ս․ Թովմաս և Ս․ Լուսավորիչ), Աքրավանք անվանումով վանք[1]։

Հասարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղում կար վարժարան[2]։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 515-516
  2. ՀՍՀ, հտ 2, էջ 157, Արքավանք
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png