Հունան (Մշո գավառ)
Արտաքին տեսք
Գյուղ | ||
---|---|---|
Հունան | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Բիթլիսի վիլայեթ | |
Գավառ | Մշո գավառ | |
Այլ անվանումներ | Յունան | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Հունան, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մշո գավառի Մերքեզի գյուղախմբում[1]։ Գտնվում էր Մուշ քաղաքից 8-9 կմ արևելք՝ Մեղրագետի աջ ափին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղն ավերվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ, իսկ բնակիչները լքել են գյուղը։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եղել է հայաբնակ մեծ գյուղ։ 1880 թվականին ուներ 150 տուն՝ 1200 բնակչով, 1909 թվականին՝ 83 տուն հայ բնակիչ։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահություն, երկրագործություն և արհեստներն էին։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հունանն ուներ Սուրբ Ղազար անունով եկեղեցի։ Եկեղեցուն կից գործում էր վարժարան[2]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Բաղեշի նահանգի Մուշի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 464
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 646)։ ![]() |