Jump to content

Բազու (Մշո գավառ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Բազու
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԲիթլիսի վիլայեթ
ԳավառՄշո գավառ
Այլ անվանումներԲազ, Բազրում, Բազում
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն546 մարդ (2024)[1]
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունբազուեցի
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ436[2]
Ավտոմոբիլային կոդ49[3]
Բազու (Մշո գավառ) (Աշխարհ)##
Բազու (Մշո գավառ) (Աշխարհ)

Բազու, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մշո գավառում։ Գտնվում էր Մեծ Հայքի Տուրուբերան աշխարհի Տարոն գավառում՝ Սուրբ Կարապետ վանքից հարավ։

Գյուղը եղել է գրչության կենտրոն։ Տեղի Ս. Աստվածածին եկեղեցում ընդօրինակվել էն մի քանի հայերեն ձեռագրեր, որոնք հասել են մեզ։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Զենոբ Գլակը (IV դար) հիշատակում է 3200 տուն բնակիչ ունեցող ավան, որը հայոց զորքին տալիս էր 1040 հեծյալ, 840 աղեղնավոր, 680 տեգավոր և 280 պարսավոր հետևակ զինվոր։ Հնում եղել է մեհենապատկան գյուղ, քրիստոնեության հաստատումից հետո՝ վանքապատկան։ Մշո Ս․ Կարապետ վանքի 12 կալվածքներից մեկն էր։

1914–1915 թվականներին ուներ 50 տուն հայ և 15 տուն քուրդ բնակիչ։ Հայերը տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը կոտորվել է թուրքերի և քրդերի կողմից, փրկվածները տարագրվել են օտար երկրներ։ 1986 թվականի դրությամբ Բազուն քրդաբնակ գյուղ է[4]։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազուն ունեցել է Ս. Աստվածածին անունով եկեղեցի[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 219