Jump to content

Ազաղբյուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Ազաղբյուր, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մշո գավառում` արգավանդ դաշտում։

XIX դարի վերջին ուներ 80 տուն հայ բնակիչ։ Բնակիչների հիմնական զբաղվածությունը անասնապահությունն ու երկրագործությունն էր։

Գյուղը թուրքերի կողմից ավերվել է առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։ Բնակիչների մեծ մասը զոհ է գնացել 1915 թվականի մեծ եղեռնին, իսկ փոքր մասը գաղթել է Արևելյան Հայաստան[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 37
  • «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն