Ցրոնք
Գյուղ | ||
---|---|---|
Ցրոնք | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Բիթլիսի վիլայեթ | |
Գավառ | Մշո գավառ | |
Այլ անվանումներ | Զրոնք, Ծռունք, Ցըրոնք, Ցռունկ, Ցռունք, Ցրավնք, Ցրավք, Ցրոն, Ցրոնկ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Ցրոնք (թուրքերեն՝ Kırköy), գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մշո գավառում։ Գտնվում է Մշո դաշտում, Մուշ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք՝ Հացիկ գյուղի մոտակայքում, Մեղրագետի հովտում։
Ավանդապատում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ ավանդության այս բնակավայրում են բնակվել Նոյի որդի Սեմի կրտսեր զավակ Տարբանի 30 տղաներն ու 15 աղջիկները։ Տարբանի անունով գավառը կոչվել է Տարոն։ Տարբանտի զավակները իրարից բաժանվել են, որի պատճառով էլ գյուղը ստացել է Ցրոնք անվանումը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղի մասին առաջին անգամ հիշատակել է Մովսես Խորենացին։ Գյուղը սկզբում մտել է Մեծ Հայքի Տուրուբերան աշխարհի Տարոն գավառի մեջ։
Եղել է Մշո գավառի ամենանշանովոր հայկական գյուղերից մեկը։
Քրդերը հաճախակի են հարձակվել գյուղի վրա, որի պատճառով բնակիչների մի մասը տեղափոխվել է Խասգյուղ։
1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ գյուղն ավերվել է, իսկ բնակիչների մեծ մասը բնաջնջվել։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր տեղերում։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]XIX դարի վերջին և XX դարի սկզբներին Ցրոնքն ուներ 300-320 տուն՝ մոտ 3000 հայ բնակչով։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահություն, երկրագործություն, արհեստներն ու առևտուրն էր։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղն ուներ 2 հայկական եկեղեցի։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1861 թվականին Մխիթար Վարդապետի հանգանակություններով Ցրոնքում բացվել է կրթարան։ XX դարի սկզբներին կրթարանում սովորում էր 23 աշակերտ[1]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
- Ցրոնք գյուղը քարտեզի վրա 38°49′K 41°40′D
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 5, էջ 165
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Հուշագրական ժառանգություն, գիրք 14»/Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող /ՀՃՈՒ/ հիմնադրամի գիտական ուսումնասիրություններ, Եր., 2011 թ., 360-361 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |