Jump to content

Արթերթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Արթերթ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մշո գավառում[1]։ Գտնվում էր Մուշ քաղաքի և Մեղրագետից հյուսիս՝ Արածանիի ձախ ափին՝ արգավանդ հարթավայրում։

Գյուղն ավերվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Բնակչությունը ենթարկվել է կոտորածի։ Քրդերին հաջողվել է 30 հայ ընտանիք փրկել[2]։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1880 թ.-ին ուներ 80 տուն՝ 800 հայ բնակչով։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործությունն ու անասնապահությունն էր[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Բաղեշի նահանգի Մուշի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. 2,0 2,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 437-478
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 50