Դվնիկ (Մշո գավառ)
Արտաքին տեսք
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դվնիկ (այլ կիրառումներ)
| Գյուղ | ||
|---|---|---|
| Դվնիկ | ||
| 38°47′42″N 41°41′14″E / 38.79500°N 41.68722°E | ||
| Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
| Վիլայեթ | Բիթլիսի վիլայեթ | |
| Գավառ | Մշո գավառ | |
| Այլ անվանումներ | Դըվնիկ, Թըվնիկ, Թվնիկ, Տևնիկ, Տվնիկ | |
| Պաշտոնական լեզու | Հայերեն | |
| Բնակչություն | 600 մարդ (1890) | |
| Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
| Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
| Ժամային գոտի | UTC+3 | |
|
| ||
Դվնիկ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մշո գավառում[1]։ Գտնվում էր Մուշ քաղաքից 16 կմ հյուսիս-արևելք, արգավանդ դաշտում՝ Թիլ-Ցրոնք ճանապարհի վրա։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը բռնությամբ տեղահանվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծագույն մասը զոհվել է աքսորի ճանապարհին։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եղել է զուտ հայաբնակ գյուղ։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու երկրագործությունն էր։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղում կար Ս. Սիոն անունով հայկական եկեղեցի։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դվնիկն ուներ դպրոց, որը 1870 թ.-ին բացվել էր Գարեգին Սրվանձտյանի ջանքերով։ Դպրոցում ուսանում էր 20 աշակերտ[2]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Բաղեշի նահանգի Մուշի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 148
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 446)։ |
