Խասգյուղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խասգյուղ (այլ կիրառումներ)
Գյուղ
Խասգյուղ
Վարչական տարածքԹուրքիա
ՎիլայեթԲիթլիսի վիլայեթ
ԳավառՄշո գավառ
Այլ անվանումներԽասգեղ, Խաս, Խասքյոյ, Խաց-գեղ, Հասգեղ
ԲԾՄ1850 մետր
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն25 749 մարդ (2018)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունխասգյուղցի
Ժամային գոտիUTC+3
##Խասգյուղ (Թուրքիա)
Red pog.png

Խասգյուղ, Խասգեղ, Խաս, գյուղ (ավան, գյուղաքաղաք) Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մշո գավառում, Մուշ քաղաքից մոտ 16 կմ հարավարևմտյան դաշտավայրում, Մեղրագետի ձախ կողմում՝ Բիթլիս տանող ճանապարհի վրա։

Անվան ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղն հանդիսացել է գավառի ամենանշանավոր գյուղը և դրա համար էլ ստացել է Խաս անվանումը։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի միջով հոսում է Խասգյուղ անունով գետակը, որը ձախ կողմով միանում է Մեղրագետին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամենածաղկուն շրջանում գյուղն ուներ 700 տուն բնակիչ։ 1880 թվականին ուներ 540 տուն հայ և 10 տուն քուրդ բնակիչ, 1909 թվականին՝ 350 տուն հայ և 45 տուն քուրդ բնակիչ։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործություն, անասնապահություն, բրուտագործություն և առևտուրն էր։ Բնակիչներից շատերը եղել են բրուտներ։

Խասգյուղում կար շուկա, որն ուներ 30-ից ավելի խանութներ և կրպակներ։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղն ուներ Ս. Ստեփանոս, Ս. Թալիլա, Ս. Երրորդություն անուններով եկեղեցիներ։ Եկեղեցիներից մեկին կից գործում էր երկսեռ վարժարաններ, որոնցից մեկը կառուցված էր 1307 թվականին։

Խասգյուղից 4-5 կմ հարավ կային մի շարք ավերակներ։ Գյուղի վերևում գտնվում էր Սմբատաբերդը։

Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը բաժանված էր չորս թաղերի[1].

  1. Տունջո
  2. Մարաղբյուր
  3. Խաժուռիք
  4. Վերին կամ Գավառացոց

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 680

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սարգիս և Միսակ Բդէեան, Հարազատ պատմութիւն Տարօնոյ, խմբագրեց Աղան Տարօնեցի, Գահիրէ, տպ. Սահակ-Մեսրոպ, 1962։
  • «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 33 CC BY-SA icon 80x15.png