Շեյխալան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գյուղ
Շեյխալան
Կոորդինատներ: 38°49′59″ հս․ լ. 41°19′59″ ավ. ե. / 38.83306° հս․. լ. 41.33306° ավ. ե. / 38.83306; 41.33306
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԲիթլիսի վիլայեթ
ԳավառՄշո գավառ
Այլ անվանումներՇեխալան, Շեխլան, Շեխլանք, Շեյխլան
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
##Շեյխալան (Աշխարհ)
Red pog.png

Շեյխալան, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մշո գավառում[1]: Գտնվում էր Մուշ քաղաքից 16-17 կմ հյուսիս-արևմուտք, Արածանիի ձախ ափին, Մուշ-Զիարեք ճանապարհի վրա։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղել է հայաբնակ նշանավոր գյուղ։ Գյուղը թուրքերի կողմից ավերվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1880 թվականին ուներ 180 տուն՝ 1500 հայ բնակչով։ XX դարի սկզբին ուներ 80 տուն հայ բնակիչ։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործություն և արհեստներն էին։ Արհեստներից տարածված էր կավագործությունը։ Զբաղվում էին նաև անասնապահությամբ։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շեյխալան ուներ եկեղեցի: Գյուղի տարածքում կար հին բերդի ավերակներ։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղում գործում էր վարժարան[2]:

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Բաղեշի նահանգի Մուշի գավառ»։ Վերցված է 2015 ապրիլի 14 
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 103