Jump to content

Շմլակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Շմլակ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մշո գավառում[1]։ Գտնվում էր Մուշ քաղաքից 14 կմ հարավ-արևմուտք՝ Մուշ-Բիթլիս ճանապարհի աջ կողմում։

Գյուղն ավերվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շմլակից հարավ և հարավարևմտյան կողմերում տարածվում է Գոմշանուտ անտառապատ լեռները։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

XX դարի սկզբին ուներ 60 տուն՝ 500 հայ բնակչով։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահություն, այգեգործություն, արհեստներն ու առևտուրն էր։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շմլակն ուներ Ս. Կարապետ անունով եկեղեցի։ Գրիգոր Լուսավորիչը սուրբ Կարապետի մարմինը ջորու վրա դրած տանելիս, ջորին ծնկի է իջնում։ Գրիգոր Լուսավորիչն էլ հենց այդ վայրում էլ կառուցում է Ս. Կարապետ եկեղեցին[2]։

Գյուղում գործում էր վարժարան։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Բաղեշի նահանգի Մուշի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 140