Կառնեն
Արտաքին տեսք
| Գյուղ | ||
|---|---|---|
| Կառնեն | ||
| 38°44′38″N 41°29′3″E / 38.74389°N 41.48417°E | ||
| Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
| Վիլայեթ | Բիթլիսի վիլայեթ | |
| Գավառ | Մշո գավառ | |
| Այլ անվանումներ | Գառնե, Գառնեն, Կառնին | |
| Պաշտոնական լեզու | Հայերեն | |
| Բնակչություն | ▼572 մարդ (2024)[1] | |
| Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
| Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
| Տեղաբնականուն | կառնենցի | |
| Ժամային գոտի | UTC+3 | |
|
| ||
Կառնեն, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մշո գավառում[2]։ Գտնվում էր Մուշ քաղաքի մոտ՝ նրա հարավային կողմում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1915 թ.-ի հուլիսի 11-ին թուրքերը հարձակվում են գյուղի վրա։ Ֆիդայի Մկրտիչը գլխավորում է գյուղի ինքնապաշտպանությունը։ Ծանր և համառ մարտեր են ընթանում։ Հայերը նահատակվում են, բացառությամբ մի քանի որբ երեխաների, որոնք ռուսական զորքերի ուղեկցությամբ անցնում են Արևելյան Հայաստան։ Թուրքերը գյուղը ավերակների են վերածում։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]XX դարի սկզբին ուներ 130 տուն՝ 1000 հայ բնակչով և 30 տուն քուրդ բնակիչ։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու երկրագործությունն էր։ Զբաղվում էին նաև բրուտագործությամբ[3][4]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Adrese Dayalı Nüfus Kayıt Sistemi, Address Based Population Registration System (тур.) — TÜİK.
- ↑ «Բաղեշի նահանգի Մուշի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 957
- ↑ «Հայկական Սովետական Հանրագիտարան», 5-րդ հատոր, էջ 272, 1979 թ
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 272)։ |
