Jump to content

Մառնիկ Վերին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Մառնիկ Վերին, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մշո գավառում[1]։ Գտնվում էր Մուշ-Մերքեզ գյուղախմբում՝ Մուշ քաղաքից 9 կմ հարավ-արևելք՝ Մեղրագետի վտակներից մեկի ափին՝ անտառապատ վայրում։ Գյուղի մոտակայքում եղել է անտառ, որը կոչում էին Մառնիկի անտառ

Գյուղում պատսպարվել են հայ ֆիդայիները։ Բնակչությունը բռնությամբ տեղահանվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1880-ական թվականներին գյուղն ուներ 80 տուն՝ 600 հայ բնակչով։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում էր երկրագործությամբ և անասնապահությամբ։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մառնիկ Վերինն ուներ եկեղեցի։ Գյուղի հարավարևելյան կողմում գտնվում էր Կարմիր վանքը[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Բաղեշի նահանգի Մուշի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 700