Jump to content

Խորնի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Խորնի կամ Խորոնք, Խորենք, Խորհան (քրդ.՝ Xoronk, թուրքերեն՝ Harman), գյուղ Արևմտյան Հայաստանում` Բիթլիսի վիլայեթի Մշո գավառում։ Գտնվել է պատմական Հայաստանի Տուրուբերան նահանգի Տարոն գավառում[1]։ Գյուղը տեղակայված է Մուշ քաղաքից 8 կմ հյուսիս-արևմուտք, Արածանիի ձախ վտակներից մեկի միջին հոսանքի ձախ կողմում[2]։

Անվան ստուգաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Մ. Օրմանյանի Խորոնք նշանակում է «ծննդավայր»։ Ենթադրաբար անվանումը կապված է եղել գյուղում Մովսես Խորենացու ծնված լինելու հանգամանքի հետ[2]։

Գյուղի մասին առաջին հիշատակությունը վերաբերվում է IV դարին։ Այն պատկանել է Գլակա վանքին։ Բացի այդ գյուղը նույնացնում են խեթական արձանագրությունների Հորնիյա քաղաքի հետ[3]։

Հովհան Մամիկոնյանը իր VII դարի պատմության ձեռագրերում այն հիշատակել է որպես Խոհնի, Խորհի, Խրտնի (աղավաղված տարբերակ) ձևերով։ Եղել է գյուղ կամ ավան։ Այդ ժամանակ ունեցել է 1900 տուն հայ բնակիչ։

Արշակունիների թագավորության ժամանակ գյուղը հայոց բանակին տվել է 600 հեծյալ և 1700 հետևակ զինվոր[3]։

Ավելի ուշ ժամանակաշրջանում բնակավայրը կրել է Խորոնք անվանումը և հանդիսացել է Բիթլիսի վիլայեթի Մշո գավառի գյուղերից մեկը։

Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին, փրկվածները տարագրվել են օտար երկրներ[2]։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1880 թ.-ին ուներ 20 տուն, 1909 թվականին ուներ 50 տուն հայ և 6 տուն քուրդ բնակիչ[2]։

2000 թվականի դրությամբ գյուղում բնակվում է 830 մարդ, հիմնականում քրդեր։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ բնակչությունը զբաղվում էր երկրագործությամբ և անասնապահությամբ։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղում կար Ս. Աստվածածին անունով եկեղեցի և Խորոնք անունով բերդ[2]։

Խորոնքում գործում էր վարժարան[2]։

Նշանավոր անձինք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավանաբար այստեղ է ծնվել պատմահայր Մովսես Խորենացին[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Մեծ Հայքը և նրա վարչական բաժանումը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 3-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 801
  3. 3,0 3,1 3,2 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 799-800
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 90