Սուլուխ
Գյուղ | ||
---|---|---|
Սուլուխ | ||
Սուլուխի կամուրջը
| ||
Կոորդինատներ: 38°51′0″ հս․ լ. 41°31′59″ ավ. ե. / 38.85000° հս․. լ. 41.53306° ավ. ե. | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Բիթլիսի վիլայեթ | |
Գավառ | Մշո գավառ | |
Այլ անվանումներ | Սոլուխ. Սուլախ, Սուլուփ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 1000 մարդ (XX դարասկիզբ) | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Սուլուխ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մշո գավառում[1]։ Գտնվում էր Մուշ քաղաքից 12 կմ հյուսիս-արևելք՝ Մուշ-Խնուս ճանապարհի վրա՝ Արածանի գետի ձախ ափին։
Եղել է նշանավոր հայաբնակ գյուղ։
Բովանդակություն
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1907 թվականի մայիսի 27-ին թուրքերը շրջափակում են Սուլուխ գյուղը և սկսվում է անհավասար կռիվ թուրքերի և հայ ֆիդայիների միջև։ Ֆիդայիներին գլխավորում էր Գևորգ Չաուշը։
Թուրքերը այդ օրը 150 սպանված և 250 վիրավոր տվեցին։ Նրանք Մուշից թնդանոթ ուզեցին։ Հայերը հեռացան Սուլուխից։ Կռվում մահացել էին Գևորգի երկու զինակիցները՝ Հագեն և Գալեն։ Գալեի և Հագոյի դիակներն իջեցրեցին Մուրադ գետի մեջ։ Իսկ Գևորգին թողեցին Արածանիի ափին՝ կամրջի մոտ և երկու սուլուխցու կարգադրեցին հսկել։ Հաջորդ օրը՝ մայիսի 28-ին Գևորգին մահամերձ վիճակում գտնում է քուրդ ցեղապետ Զայնալ բեյը։ Գևորգը ջուր է խնդրում և ջուր խմելուց հետո մահանում է բեկի ձեռքերի վրա[2]։
Գյուղն ավերվել է, իսկ բնակիչները կոտորվել կամ բռնությամբ տեղահանվել են 1915-1916 թվականներին։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
XX դարի սկզբներին ուներ 160 տուն՝ 1000 հայ բնակչով։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սուլուխն հայտնի էր իր բարձրորակ հացահատիկներով։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սուլուխում է գտնվում գյուղի նշանավոր կամուրջը, որը պահպանվում է մինչև այժմ։ Գյուղի մոտակայքում կար Ս. Գևորգ անունով մատուռ[3]։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Բաղեշի նահանգի Մուշի գավառ»։ Վերցված է 2015 ապրիլի 14
- ↑ Ս. Կ. Պողոսյան, Կ. Ս. Պողոսյան «Ինձ բահ տվեք...», էջ 426-431
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 705