Սուլուխի կամուրջ
Արտաքին տեսք
| Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
| Երկիր | |
|---|---|
| Տեղանք | Մուշ |
| Տեսակ | ճանապարհային կամուրջ |
| Հատում է | Արածանի |
| Կառուցվել է | 867 |
| Կառուցող | Սուլուխ |
| Երկարություն | 190 մ |
| 38°51′46″N 41°30′46″E / 38.8627411°N 41.512661°E | |
![]() | |
![]() | |
Սուլուխ կամուրջ, կամուրջ Արածանի գետի վրա, Մուշ - Խնուս ճանապարհին, Սուլուխ գյուղի մոտ։ Այն կառուցվել է 867 թվականին Սուլուխ անունով մի հայի կողմից։ Կամուրջն ունի 190 մետր երկարություն և կառուցված է 12 կամարների վրա[1]։
1907 թվականի մայիսի 27-ին Սուլուխ կամրջի մոտ է զոհվել հայ ազգային ազատագրական շարժման հերոս, ֆիդայի, ՀՅԴ անդամ Գևորգ Չաուշը[1]։

Տարիներ շարունակ հայերը, ինչպես Արևմտյան Հայաստանից, այնպես էլ Հայաստանից և Սփյուռքից, այցելելով Մուշ, պարտադիր կերպով իրենց հարգանքի տուրքն էին մատուցում հերոսին՝ այցելելով նրա նահատակման վայր՝ Սուլուխ կամուրջ, ինչը դուր չէր գալիս Թուրքիայի ղեկավարությանը, և 1996 թվականին թուրքերը պայթեցրին Սուլուխ կամուրջը։
Կամրջի երեք կամարը ամբողջությամբ փլվեց, և կամուրջը դարձավ անանցանելի։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 «Sulukh Bridge in Mush». 360stories.com (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 12-ին.
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սուլուխի կամուրջ կատեգորիայում։ |


