Բաղլու (Մուշի գավառ, Ս. Կարապետի մոտ)
Արտաքին տեսք
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բաղլու (այլ կիրառումներ)
Գյուղ | |
---|---|
Բաղլու | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Բիթլիսի վիլայեթ |
Գավառ | Մշո գավառ |
Այլ անվանումներ | Բոխլո, Բողլու |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) |
Տեղաբնականուն | բաղլուեցի |
Ժամային գոտի | UTC+3 |
Բաղլու, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մշո գավառում` Տարոնում։ Գտնվում էր Մուշ քաղաքից 26 կմ հյուսիս-արևմուտք` Մերգեմեր գետի ձախ ափին, Քարքե լեռան հարավում՝ Ս. Կարապետ վանքի մոտակայքում։
Տարածքը հարուստ էր ջրով և ծառազարդ էր։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1897 թ.-ին Բաղլուն ենթարկվել է կողոպուտի և թալանի։
Ամբողջ բնակությունը տեղահանվել է առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Նրանց մի մասը զոհվել է, փրկվածները տարագրվել են օտար երկրներ[1]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]XX դարի սկզբին ուներ 40 տուն հայ բնակիչ։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բաղլուն ուներ 2 հայկական եկեղեցի, որոնցից մեկը կառուցվել էր 1271 թ.-ին[2]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 256)։ ![]() |