Jump to content

Կզըլաղաջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Կզըլաղաջ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մշո գավառի Մերքեզի գավառակում[1]։ Գտնվում էր Խոզմո լեռան ստորոտում՝ Մշո Ս. Կարապետ և Հովհաննես վանքերի միջև։

Անվան ստուգաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայերը գյուղն անվանել են Կարմիր ծառ մոտակայքում գտնվող անտառի կարմրավուն տերևներով ծառատեսակի անունով։ Կզըլաղաջն արաբերեն է և բառացի «կարմիր ծառ» այտահայտության թարգմանությունն է։

Կզըլաղաջի մասին հիշատակված է Գրիգոր Մակվեցու 1445 թվական կոնդակում։ Տարածքը պատկանել է Եղրդուտի Ս. Հովհաննես վանքին։

Գյուղն ավերվել է, իսկ բնակչությունը բռնությամբ տեղահանվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է աքսորի ճանապարհին։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1882 թվականին ուներ 140 տուն, իսկ 1909 թվականին ուներ 90 տուն հայ բնակիչ։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և արհեստներով։ Գյուղը նշանավոր էր ծխախոտի արտադրությամբ[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Բաղեշի նահանգի Մուշի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 109
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 396