Աղջան
Jump to navigation
Jump to search
Գյուղ | |
---|---|
Աղջան | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Բիթլիսի վիլայեթ |
Գավառ | Մշո գավառ |
Այլ անվանումներ | Ախճան, Ախջան[1], Աղհան, Աղչան |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Բնակչություն | 1000 մարդ (XX դար) |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) |
Տեղաբնականուն | աղջանցի |
Ժամային գոտի | UTC+3 |
Աղջան, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մշո գավառում, Մուշ քաղաքից 14 կմ հյուսիս, Մեղրագետի աջ ափին, արգավանդ հարթավայրում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Աղջանն ավերվել ու ամայացել է առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Բնակչության մեծ մասը զոհվել է։ Փոքր մասին հաջողվել է տեղափոխվել Արևելյան Հայաստան։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
XIX դարի 80-ականներին ուներ 150 տուն՝ 1200 հայ բնակչով։ XX դարի սկզբներին ուներ 129 տուն՝ 1000 հայ բնակիչ։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչությունը զբաղվում էր երկրագործությամբ, այգեգործությամբ, բանջարաբուծությամբ և անասնապահությամբ։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղում կար եկեղեցի և դպրոց[2]։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Բաղեշի նահանգի Մուշի գավառ»։ Վերցված է 2015 ապրիլի 14
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 190
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 260)։ ![]() |