Ուռուղ
Արտաքին տեսք
| Գյուղ | ||
|---|---|---|
| Ուռուղ | ||
| 38°46′59″N 41°10′1″E / 38.78306°N 41.16694°E | ||
| Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
| Վիլայեթ | Բիթլիսի վիլայեթ | |
| Գավառ | Մշո գավառ | |
| Այլ անվանումներ | Հուռուղ, Յուրուղ, Յուրուղ գյադուկ, Ուռուխ, Ուրուղ, Ուրունկ | |
| Պաշտոնական լեզու | Հայերեն | |
| Բնակչություն | ▼197 մարդ (2024)[1] | |
| Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
| Ժամային գոտի | UTC+3 | |
|
| ||
Ուռուղ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մշո գավառի Մուշի գավառակի Իքնիջի գոլ գյուղախմբում[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղի մասին առաջին անգամ հիշատակվել է 1445 թվականի Գրիգոր Մակվեցու կոնդակում։ Ըստ դրա գյուղը, որը կրում էր Հուռուղ կամ Յուրուղ անվանումը, պատկանում է Եղրդուտի սուրբ Հովհաննես վանքին։
Բնակչությունը կոտորվել է և բռնությամբ տեղահանվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1881 թվականին գյուղն ուներ 215 հայ, 1901 թվականին՝ 300 տուն, իսկ 1914 թվականին՝ մոտ 100 տուն հայ բնակիչ։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու գյուղատնտեսությունն էր։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուռուղի մոտ էին գտնվում Կարմիր վանքը և Ողական բերդի ամրոցներից մեկը[3]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Adrese Dayalı Nüfus Kayıt Sistemi, Address Based Population Registration System (тур.) — TÜİK.
- ↑ «Բաղեշի նահանգի Մուշի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 5, էջ 203
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
