Արագիլ բուն
Արտաքին տեսք
Արագիլ բուն, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մշո գավառում՝ Տարոնում։ Գտնվում էր Մուշ քաղաքից 22 կմ արեևլք՝ Ավզախպուր գետի մոտ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արագիլ բունն ավերվել է 1915-1918 թվականներին։ Բնակիչների մի մասը կոտորվել է, փրկվածները գաղթել և բնակություն են հաստատել Արևելյան Հայաստանում։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1881 թվականին ուներ 455 բնակիչ։ XX դարի սկզբներին ուներ 120 տուն՝ 650 հայ բնակչով։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործությունն ու անասնապահությունն էր[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 380 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 171)։ ![]() |