Jump to content

Գոմս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գոմս (այլ կիրառումներ)


Գոմս, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մշո գավառում[1]։ Գտնվում էր Մուշից 14 կմ հյուսիս՝ Արածանիի աջ ափին։

Գոմսի մասին առաջին անգամ հիշատակվել է VII դարում` Հովհան Մամիկոնյանի «Պատմութիւն Տարօնոյ» աշխատության մեջ։

Գյուղի բնակչությունը քաջ և համարձակ էր։ XIX դարի վերջերին և XX դարի սկզբներին բնակչությունը ակտիվորեն մասնակցել է ինքնապաշտպանական կռիվներին։

Բնակչության մեծ մասը զոհվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1880-1914 թվականներին ուներ 80-100 տուն հայ բնակիչ։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու բրուտագործությունն էր։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոմսն ուներ եկեղեցի։

Գյուղում 1870 թ.-ին Գարեգին Սրվանձտյանի ջանքերով հիմնվել էր դպրոց[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Բաղեշի նահանգի Մուշի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 941
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 154