Jump to content

Առնիստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Առնիստ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մշո գավառում, Տարոնում, Մուշ քաղաքից 28 կմ արևելք, Մուշ–Բիթլիս ճանապարհի ձախ կողմում։

Գարեգին Սրվանձտյանը 1873 թ.-ին Առնիստում գրի է առել «Սասունցի Դավիթ» էպոսի մի տարբերակը առնիստցի ասացող Կրոպյից (Կարապետ), որը հրատարակել 1874 թվականին։

Առնիստն ավերվել է առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1880 թ.ին ուներ 80 տուն՝ 1000 հայ բնակչով։ 1909 թ.-ին ուներ մոտ 70 տուն հայ և 15 տուն քուրդ բնակիչ։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակրությունը զբաղվում էր երկրագործությամբ, այգեգործությամբ, բանջարաբուծությամբ և անասնապահությամբ։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղում կար եկեղեցի և նախակրթական վարժարան։ Առնիստի արևելյան մասում պահպանվել էին հին բնակավայրի ավերակներ և հայկական գերեզմանոց[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 328
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 546