Ավազաղբյուր
Գյուղ | |
---|---|
Ավազաղբյուր | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Բիթլիսի վիլայեթ |
Գավառ | Մշո գավառ |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Բնակչություն | 570 մարդ (19-րդ դարավերջ) |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) |
Տեղաբնականուն | ավազաղբյուրցի |
Ժամային գոտի | UTC+3 |
Ավազաղբյուր, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթում, Մուշ քաղաքից մոտ 15 կմ հյուսիս-արևմուտք, Մեղրագետի հովտում։ Գտնվում էր Մուշ քաղաքից 15 կմ հյուսիս-արևմուտք։
Ավազաղբյուրը տեղական ճանապարհով կապված էր Մուշ քաղաքի հետ։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայ բնակչության մեծ մասը զոհվել է Մեծ եղեռնի ժամանակ, մյուսները տարագրվել են տարբեր երկրներ։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
19-րդ դարի վերջին ուներ մոտ 570 բնակիչ, որոնցից ավելի քան 440՝ հայ, մոտ 120՝ քուրդ։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչությունն զբաղվում էր երկրագործությամբ, այգեգործությամբ, բանջարաբուծությամբ, անասնապահությամբ։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղն ուներ եկեղեցի և հայկական նախակրթական ուսումնարան[1]։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 355
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 602)։ ![]() |