Զենոբ Գլակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Զենոբ Գլակ
Ընդհանուր տեղեկություններ
Եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Տիտղոս Մշո Սուրբ Կարապետի վանքի վանահայր
Հոգևոր աստիճան եպիսկոպոս


Զենոբ Գլակ նաև Զենոբ Գլակ Ասորի, Զենոբ Ասորի (ծննդյան և մահվան թվականներն անհայտ, 4-րդ դար), 4-րդ դարի ասորի եկեղեցական գործիչ և պատմիչ, Տարոնի եպիսկոպոս, Մշո Սուրբ Կարապետի վանքի վանահայր, Գրիգոր Լուսավորչի աշակերտներից: Գրել է «Պատմութիւն Տարօնոյ» պատմության առաջին մասը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զենոբ Գլակը Կապադովկիայի Կեսարիա քաղաքից Մեծ Հայք է եկել Գրիգոր Լուսավորչի հետ[1], եղել է նրա աշակերտներից[2], ձեռնադրվել է Մամիկոնյանների նախարարության տիրույթ Տարոնի եպիսկոպոս և կարգվել է Մշո Սուրբ Կարապետի վանքի վանահայր, որի համար էլ վանքը նրա անունով կոչվեց Գլակա վանք[3][4]:

Տարոնի Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զենոբ Գլակը գրել է «Պատմութիւն Տարօնոյ» աշխատությունը, որը Գրիգոր Լուսավորչի մասին պատմություն է, գրված 4-րդ դարում, Գրիգոր Լուսավորչի հանձնարարությամբ, ասորերեն կամ հունարեն[5][6]: Ըստ քննական բանասիրության համարվում է 7-րդ դարում գրված կեղծ պատմություն[7]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան», էջ 353
  2. «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Հատոր 2, Ցուցակ 1, Էջ 205
  3. «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Հատոր 2, Ցուցակ 1, Էջ 205
  4. «Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան», էջ 353
  5. «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Հատոր 2, Ցուցակ 1, Էջ 205
  6. «Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան», էջ 353
  7. «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Հատոր 2, Ցուցակ 1, Էջ 205

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Հատոր 2, Ցուցակ 1, Էջ 205
  • «Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան», էջ 353