Հովհաննես Մամիկոնյան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մամիկոնյան (այլ կիրառումներ)
Հովհաննես Մամիկոնյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 20, 1907 Ղարաքիլիսա, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հոկտեմբերի 30, 1970 (63 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | գրականագետ և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան, Սովետական Հայաստան և ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտ |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Ալմա մատեր | Խաչատուր Աբովյանի անվան թիվ 2 դպրոց, ԵՊՀ պատմության ֆակուլտետ (1932) և Սանկտ Պետերբուրգի մշակույթի պետական ինստիտուտ |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | հայերեն |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Հովհաննես Լևոնի Մամիկոնյան (փետրվարի 20, 1907, Ղարաքիլիսա, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 30, 1970, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1965), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1938 թվականից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Ղարաքիլիսա (այժմ՝ Վանաձոր) քաղաքում։ Մանկուց զրկվել է ծնողներից։ 1921-1923 թթ. աշխատել է որպես ցրիչ։ 1928 թվականին ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան միջնակարգ դպրոցը։ 1928-1929 թթ. որպես ուսուցիչ աշխատել է ԼՂԻՄ Մարտունու շրջանի Քերթ գյուղում։ 1932 թվականին ավարտել է Երևանի համալսարանի պատմագրական ֆակուլտետը (այդ բաժինն այն ժամանակ վերածվել էր Երևանի մանկավարժական ինստիտուտի)։ 1933-1936 թթ. սովորել է Լենինգրադի արվեստաբանության ինստիտուտի արևմտաեվրոպական գրականության բաժնի ասպիրանտուրայում։ 1936-1949 թթ. դասախոսել է Երևանի պետական համալսարանում, միաժամանակ 1937-1941 թթ. եղել է համալսարանի բանասիրական ֆակուլտետի դեկանը։
1940 թվականին Թբիլիսիի համալսարանում «Հումորը և սատիրան Հոֆմանի ստեղծագործություններում» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1941-1948 թթ. եղել է «Սովետական Հայաստան» օրաթերթի խմբագիրը։ 1948-1951 թվականներին աշխատել է ՀԿԿ Կենտկոմում որպես պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչ։ 1953-1954 թթ. եղել է ՀԽՍՀ ԳԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրենը, 1953-1957 թթ.՝ Երևանի համալսարանի ժուռնալիստիկայի ամբիոնի վարիչը, 1957 թվականից՝ արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչը։ Միաժամանակ, 1957-1962 թթ. աշխատել է որպես համալսարանի ռոմանո-գերմանական լեզուների ու գրականության ֆակուլտետի դեկան։ ԽՄԿԿ անդամ 1940 թվականից։
1967 թվականին «Մարդը և նրա կերպարը գրականության մեջ» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան[1][2]։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հայրենական պատերազմի երկրորդ աստիճանի շքանշան
- «Պատվո նշան» շքանշան
Երկերի մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Արևմտյան Եվրոպայի գրականության պատմություն (հեղինակակից Սիմեոն Հակոբյան), Վաղարշապատ, 1933, 110 էջ։
- Արևմտյան Եվրոպայի գրականության պատմություն (հեղինակակից Սիմեոն Հակոբյան), Վաղարշապատ, 1935, 56 էջ։
- Արևմտյան Եվրոպայի գրականության պատմություն (հեղինակակից Սիմեոն Հակոբյան), Երևան, Հայտնարկոոպի տպարան, 1936, 59 էջ։
- Ֆրիդրիխ Շիլլեր, Երևան, Պետհրատ, 1937, 30 էջ։
- Արևմտյան Եվրոպայի Վերածնության դարաշրջանի գրականության պատմություն, պրակ 1, Երևան, Պետհրատ, 1939, 130 էջ։
- Արևմտյան Եվրոպայի Վերածնության դարաշրջանի գրականության պատմություն, պրակ 2, Երևան, Պետհրատ, 1940, 60 էջ։
- Արևմտյան Եվրոպայի Վերածնության դարաշրջանի գրականության պատմություն, պրակ 3, Երևան, Պետհրատ, 1940, 80 էջ։
- Սերվանտեսի կյանքը և ստեղծագործությունը, Երևան, Պետհրատ, 1940, 34 էջ։
- Ֆաշիզմը կուլտուրայի թշնամի, Երևան, Հայպետհրատ, 1942, 34 էջ։
- Ֆաշիզմը կուլտուրայի թշնամի, Երևան, Հայպետհրատ, 1943, 34 էջ։
- Արևմտյան Եվրոպայի Վերածնության դարաշրջանի գրականության պատմություն, Երևան, Հայպետհրատ, 1945, 372 էջ։
- Սովետական գրականության բոլշևիկյան դաստիարակության համար, Երևան, Հայպետհրատ, 1949, 274 էջ։
- Արտասահմանյան գրականության պատմություն, Երևան, Հայպետհրատ, 1957, 740 էջ։
- Արտասահմանյան գրականության պատմություն, Երևան, Հայպետհրատ, 1961, 806 էջ[3]։
- Մարդը և նրա կերպարը գրականության մեջ, Երևան, «Հայաստան», 1966, 514 էջ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ 1986։ էջ էջ 358
- ↑ «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007։
- ↑ Մամիկոնյան Հովհաննես (1961)։ Արտասահմանյան գրականության պատմություն։ Վերածնության դարաշրջան (հայերեն)։ Հայպետհրատ
|
- Փետրվարի 20 ծնունդներ
- 1907 ծնունդներ
- Վանաձոր քաղաքում ծնվածներ
- Հոկտեմբերի 30 մահեր
- 1970 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- ԵՊՀ դասախոսներ
- ԵՊՀ պատմության ֆակուլտետի շրջանավարտներ
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանակիրներ
- «Պատվո նշան» շքանշանի ասպետներ
- ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչներ
- ԽՄԿԿ անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հայ գրականագետներ
- Մամիկոնյաններ
- Բանասիրական գիտությունների դոկտորներ