Մշո գավառ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մուշի գավառից)
Jump to navigation Jump to search
Գավառ
Մուշ
Վարչական տարածք Արևմտյան Հայաստան
Երկրամաս Բիթլիսի վիլայեթ
Այլ անվանումներ Մուշ-Մերքեզ
Պաշտոնական լեզու Հայերեն
Բնակչություն 123 459[1] մարդ (1891)
Ազգային կազմ Հայեր (մինչև Մեծ եղեռնը), թուրքեր, քրդեր[1]
Կրոնական կազմ Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը), մուսուլման[1]
Տեղաբնականուն մշեցի
Ժամային գոտի UTC+3

Մուշ, գավառ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթում։ Վարչական կենտրոնը Մուշ քաղաքն է։

Մուշի գավառը մոտավորապես համապատասխանում էր Մեծ Հայքի Տուրուբերան աշխարհի Տարոն գավառին։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գավառի հարավային մասը կազմում է Հայկական Տավրոսի, Սասունի լեռնաշղթաները, իսկ արևելյան մասը՝ Կոփի լեռնաշղթաները։ Ամենաբարձր լեռնագագաթներից են Անդոկը, Կեպինը, Կուրտիկը, Մարաթուկը։

Մուշի հարավային մասում են գտնվում Մանազկերտի և Բուլանըխի գավառակները, իսկ արևմուտքում՝ Մշո դաշտն է։[1]

Գավառի գլխավոր գետերն են Արածանին և նրա ձախակողմյան վտակ Մեղրագետը ու Արևելյան Տիգրիսի ավազանին պատկանող Խուլփի, Սասունի գետերը։ Գետերի շնորհիվ գավառը հարուստ է խմելու և ոռոգելու ջրերով։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուշի կլիման զով է և առողջարար։

Բուսական և կենդանական աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուլանըխում և Մանազկերտում տարածվում են գավառի ամենաբերրի հողերը, իսկ հարավում ստվերախիտ անտառներն ու արոտավայրերը։ Գավառն ունի հարուստ բուսական և կենդանական աշխարհ։ Տարածված ծառերից են կաղնին և հացենին, իսկ մրգատու ծառերից՝ խնձորենին, տանձենին և ընկուզենին։

Մուշի անտառների ծառերի (կաղնի, հացենի) տերևների վրա գոյանում է ծաղկափոշիներից առաջացող մեղրանման քաղցր հյութ, որին կոչում են մանանա կամ գազպեն։ Ամառը բնակիչները տերևները հավաքում են և ջրի մեջ եռացնում՝ անջատելով մանանան։ Դրանից հետո նրանք այն ցանկացած թանձրությամբ պահում են կավե կամ պղնձե ամաններում և օգտագործում որպես քաղցրավենիք։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուշի գավառի հայերը թուրքեր ջարդարարների կողմից կոտորվեցին կամ տարագրվեցին 1915-1916 թթ.։ 1970 թվականի դրությամբ Մուշն առանձին նահանգ է և ունի 234 200 քուրդ և թուրք բնակիչ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1891 թվականին, ըստ Վ. Քինեի վիճակագրության Մուշն ուներ 123 459 բնակիչ, որից 55 365-ը՝ հայեր, մնացածը թուրքեր և քրդեր։ Առաջ հայերը կազմել են գավառի բնակչության ճնշող մեծամասնությունը։ Մուշն Արևմտյան Հայաստանի ամենախիտ բնակեցված վայրերից էր։[2]

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու երկրագործությունն էր։ Մեղրագետի և մյուս գետերի հովիտներում, Բուլանըղում և Մանազկերտում տարածում ուներ նաև խաղողագործությունն ու պտղաբուծությունը։ Մշակում էին հացահատիկ, բամբակեղեն, ծխախոտի ընտիր տեսակներ, բրինձ, կտավատ, կանեփ, քունջութ, ոսպ և լոբազգի կուլտուրաներ, կերախոտեր։ Գավառը հայտնի էր իր չոր մրգերով։

Արհեստներից զարգացած էր շալագործությունը, ներկարարությունը, գզրագործությունը, կոշկակարությունը, երկաթագործությունը և կավագործությունը։

Մուշն հայտնի էր իր ընտիր գինիներով։

Մուշի ապրանքների զգալի մասը վաճառվում էր հարևան գավառներում։

Օգտակար հանածոներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուշն ունի երկաթի, նավթի, ծծումբի և ջրաղացի ու երկանքի լավագույն քարատեսակներ։

Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

XVI-XVIII դարերում Մուշի գավառը եղել է Վանի նահանգի կազմում, իսկ XIX դարից այն Բիթլիսի վիլայեթի կազմում էր։ XX դարասկզբի դրությամբ բաժանված էր 5 գավառների, որոնք միասին ունեին 567 բնակավայր։[1]

Մուշի գավառի մեջ մտնում էին հետևյալ գավառակները.

Աղբյուրներ եւ գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մանուէլ Միրախորեան, Նկարագրական ուղեւորութիւն ի հայաբնակ գաւառս Արեւելեան Տաճկաստանի։
  • Լալայեան Երուանդ, Մուշ - Տարօն. Ազգագրութիւն («Ազգագրական հանդէս»)։
  • Բենսէ [Սահակ Մովսիսեան] և Երուանդ Լալայեան, Բուլանըխ կամ Հարք Գաւառ, Արտատպուած «Ազգագրական Հանդիս»ից։ Թիֆլիս, տպ. Կ. Մարտիրոսեանցի, 1901, 182, 108, 1 չհ. էջ։
  • Գեղամ Տէր Կարապետեան (Գեղամ), Տարօնի աշխարհ-պատկերներ ու պատմուածքներ, Փարիզ, 1931, 340 էջ։
  • Կարօ Սասունի, Պատմութիւն Տարօնի աշխարհի, հրատ. Տարօն-Տուրուբերանի Հայրենակցական Միութեան կեդրոնական վարչութեան, Պէյրութ, տպ. Սեւան, 1956, 1252 էջ։ Բ. տպ., Անթիլիաս, տպ. Կաթողիկոսութեան Մեծի Տանն Կիլիկիոյ, 2013։
  • Սարգիս եւ Միսաք Բդէեաններ, Աղան Տարօնեցի, Հարազատ պատմութիւն Տարօնոյ, Գահիրէ, տպ. Սահակ-Մեսրոպ, հրատ. Հայ Ազգային Հիմնադրամի, 1962, 676 էջ։
  • Սմբատ Շահնազարեան, Մշոյ բարբառը եւ իր ժողովուրդին դիմաստուերը, Պէյրութ, տպ. Սեւան, 1972, 251 էջ։
  • Հ. Համազասպ Ոսկեան, Տարօն-Տուրուբերանի վանքերը, Վիեննա, տպ. Մխիթարեան, 1953, 269, 2 էջ։
  • Քերովբէ Կարապետեան, Ալպոմ-Յուշամատեան նուիրուած Տարօն աշխարհի, Լիոն, տպ. Տարօն, 1962, 192 էջ։
  • «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), Երևան, Երևանի Համալսարանի հրատարակչություն, 1986-2001 թթ.։
  • Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 895-896
  2. * Vital Quinet, La Turquie d'Asie; géographie administrative, statistique descriptive et raisonnée de chaque proovince de l'Asie-Mineure, Tom I, Paris, 1892.