Թիլ (Երզնկայի գավառ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թիլ (այլ կիրառումներ)
Ավան | ||
---|---|---|
Թիլ | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ | |
Գավառ | Երզնկայի գավառ | |
Այլ անվանումներ | Թեստիաս, Թիլավան, Թիլեկ, Թիլն, Թլակ, Թուլ, Տիլ, Տիլ Վազգեր | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Թիլ, ավան Մեծ Հայքի Բարձր Հայք աշխարհի Եկեղյաց գավառում, իսկ ապա ավան Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Երզնկայի գավառում[1]։ Գտնվում էր Եփրատ գետի աջ կողմում, Սեպուհ լեռան փեշերին, Երզնկա քաղաքից 8 կմ հյուսիս-արևմուտք:
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարածքն այգեվետ էր և պարտեզներով հարուստ:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թիլը Հայաստանի հնագույն բնակավայրերից է: Բնակավայր մասին հիշատակել են Ագաթանգեղոսը, Փավստոս Բուզանդը, Մովսես Խորենացին:
Ավանը հանդիսացել է հեթանոսական պաշտանմունքի հնագույն կենտրոններից մեկը: Այստեղ էր գտնվում մայրության աստվածուհի Նանեի մեհյանը, որը կոչվում էր Նանեական դիք: Մեհյանի մոտ Տիգրան Մեծի թագավորության տարիներին դրվել էր արևմուտքից բերված Աթենաս աստվածուհու արձանը: Պաշտանմունքային բոլոր շինությունները կործանվում են IV դարում` քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելուց հետո:
Սակայն Թիլը շարունակում է մնալ որպես կրոնական կենտրոն: Գրիգոր Լուսավորիչը Թիլում կառուցում է Կաթողիկե եկեղեցին և ավանը IV դարից սկսած դառնում է հայ կաթողիկոսների նստավայրը: Փոխնեփոխ իրար հաջորդել են 15 կաթողիկոսներ:
Թիլը համարվում էր Գրիգոր Լուսավորչի անձնական կալվածքը:
Ավանում են թաղվել Արիստակես Ա, Ներսես Մեծ կաթողիկոսները և Պապ Արշակունի թագավորը: Ներսես Մեծի աճյունը 1273 թվականին տեղափոխվել է Երիզա քաղաքի Տիրաշեն վանք:
Քաղաքն անշուքացավ թուրքական տիրապետության օրոք:
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հնում եղել է հայաբնակ: 1915 թվականին ուներ մոտ 200 տուն թուրք բնակիչ:
Պատմամշակութային կենտրոններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թիլում մինչև քրիստոնեության ընդունումը գոյություն է ունեցել Նանե աստվածուհու մեհյանը: IV դարում կառուցվել է Կաթողիկե եկեղեցին, որը VII դարում ավերվել է արաբների կողմից: Դրանից հետո վանքը ստացել է Հանգած վանք անվանումը: Վանքի տարածքում կառուցվել է Թիլ վանքը:
Գրչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Միջին դարերում Թիլը եղել է գրչության կենտրոն: Մեզ է հասել XIV-XV դարերում Թիլում գրված մի քանի ձեռագրեր[2]:
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Կարինի նահանգի Երզնկայի գավառ»։ Վերցված է 2015 ապրիլի 14
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 449