Արբեհան
Գյուղ | |
---|---|
Արբեհան | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ |
Գավառ | Երզնկայի գավառ |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) |
Տեղաբնականուն | Արբեհանցի |
Ժամային գոտի | UTC+3 |
Արբեհան, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթում, Երզնկայի գավառում, համանուն գետի հովտում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արբեհանը ավերվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
XIX դարի վերջին ուներ մոտ 50 տուն հայ բնակիչ։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Զբաղվում էին երկրագործությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ, բամբակի մշակությամբ։ Գյուղը տեղական ճանապարհով կապված էր Երզնկա քաղաքի հետ։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուներ եկեղեցի։ Շրջակայքում կային հայկական հին գերեզմանոցի և բնակավայրի մնացորդներ[1]։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 402
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 706)։ ![]() |