Բագառիճ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավան
Բագառիճ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԷրզրումի վիլայեթ
ԳավառԵրզնկայի գավառ
Այլ անվանումներԲագահառիճ, Բագայառիճ, Բագայառինճ, Բագայառինչ, Բագայառինջ, Բագայառիջ, Բագայռիճ
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունբագառիճեցի
Ժամային գոտիUTC+3
Բագառիճ (Աշխարհ)##
Բագառիճ (Աշխարհ)

Բագառիճ, ավան (գյուղ) Բարձր Հայք նահանգի Դերջանի գավառում, իսկ ավելի ուշ՝ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Երզնկայի գավառում։ Գտնվում էր Երզնկայից արևելք, Մամախաթուն քաղաքից հյուսիս, Բագառիճ Փոքր գյուղից 2 կմ հեռավորության վրա, խոր ձորի մեջ։

Անվանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բագառիճ գյուղն ունեցել է հետևյալ անվանումները. Բագահառիճ, Բագայառիճ, Բագայառինճ, Բագայառինչ, Բագայառինջ, Բագայառիջ, Բագայռիճ, Բագառին Մեծ, Բագառին Ներքին, Բագառինջ, Բագառիճ Մեծ, Բագառիչ, Բագառիջ, Բակահառիճ, Բակայառիճ, Բաքերեջ, Բեգերիճ, Բեգեռին Ներքին, Բեգեռինչ, Բեգեռիջ, Բեգեռիջ Ներքին, Պեգառիչ, Պեգարիչ, Պեկերիչ, Պեկերիջ, Պեկկերիչ, Պեկյառիջ, Փեքերիչ, Փեքեռիջ, Փեքերիկ, Փեքերինջ, Փեքերիջ, Փեքերիջ Ներքին։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավանի միջով հոսում էր Եփրատի Ձոր վտակը, որը ավանից 15 կմ հարավ-արևելք միանում է մայր գետին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավանը գտնվել է Կարին-Տրապիզոն ճանապարհի վրա և հին ժամանակներից ի վեր եղել է խոշոր հանգուցային զուտ հայաբնակ բնակավայր։

Բնակչության խոսվածքը մոտ էր Կարնո բարբառին։

Բնակիչները տեղահանվել են առաջին համաշխարհային պատերազմի տարիներին․ մի մասը զոհվել է, փրկվածները տարագրվել են օտար երկրներ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1872-1873 թվականներին ուներ 80 տուն, իսկ 1909 թվականին՝ 150 տուն` 1800 հայ և նույնքան էլ թուրք բնակիչ։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ, արհեստներով[1]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավանն ուներ երկու թաղ, որոնք գտնվում էին բլուրների զառիթափ փեշերի վրա։ Տները մեծ մասամբ մի հարկանի էին, փայտե տափակ տանիքներով, բարեկարգ էին և հարմարավետ։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիգրան Մեծի ժամանակ (մ.թ.ա. I դար) ավանում կառուցվել է Միհր աստծո մեհյանը։ Տաճարի գտնվելու վայրի մոտակայքում պահպանվել են հին բերդի ավերակներ։

Ձոր գետակի աջ ափին գտնվում էր Ս. Հակոբ եկեղեցին (կամ վանքը)։ Ավանից վերև` ձորի աջ ափին գտնվում էր Ուներ Ս. Աստվածածին հին եկեղեցին։ Ավանի ձախակողմյան թաղամասում մինչև 1915 թվականը պահպանվում էր Ս. Սարգիս եկեղեցու ավերակները։

Բագառիճից 1.5 կմ արևելք գտնվում էր Վարի վանք ավերակ մեծ եկեղեցին։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ս. Հակոբ եկեղեցուն կից գործում էր վարժարան, որն ուներ 150 աշակերտ։ Ձոր գետի ձախ ափին բաղոքական հայերն ունեին իրենց վարժարանը և ժողովարանը։

Անվանի մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բագառիճում է ծնվել Նեմեսիս գործողության կարկառուն ներկայացուցիչ, հայ ազգային–ազատագրական շարժման գործիչ Սողոմոն Թեհլիրյանը[2]։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ՀՍՀ, հտ 2, էջ 196, Բագառիճ
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 531
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 196