Բթառիճ
| Գյուղ | ||
|---|---|---|
| Բթառիճ | ||
| 39°41′50″N 39°43′8″E / 39.69722°N 39.71889°E | ||
| Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
| Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ | |
| Գավառ | Երզնկայի գավառ | |
| Այլ անվանումներ | Բգառիճ, Բդառիճ, Բըթառիճ, Բթարիչ, Բիդառիճ, Բիթառիգա, Բիթարիխ, Բիտայարիչ, Բիտարիք, Բիտիյարիգ, Պիթառիճ, Պիտտերիչ, Փթառիճ, Փիթարիջ | |
| Պաշտոնական լեզու | Հայերեն, այլ | |
| Բնակչություն | ▼1377 մարդ (2024)[1] | |
| Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը), այլ | |
| Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը), այլ | |
| Ժամային գոտի | UTC+3 | |
| Ավտոմոբիլային կոդ | 24 | |
|
| ||
Բթառիճ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Երզնկայի գավառում[2]։ Գտնվում էր Քեշիդաղ ձորի մուտքի մոտ, Մըր լեռան հարավային ստորոտին, Երզնկա քաղաքից 20 կմ հարավ-արևելք։
Անվան ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Գ. Ղափանցյանի գյուղի անվան հիմքում ընկած է «բերդիկ» բառը։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղի միջով հոսում էր Բաղնիք կոչվող սառը ջուր ունեցող առվակը, որի վրա գործում էր 2-3 ջրաղաց։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բթառիճը երբեմն նույնացնում են խեթական արձանագրություններում հիշատակված Պաթթիյարիկա կամ Պատտիյարիկ (Բատտ) քաղաքի հետ։
Գյուղը նախկինում մտել էր Բարձր Հայքի Եկեղյաց գավառի մեջ։ XIV դարում այն մի ձեռագիր հիշատակարանում վկայվել է Փթառիճ անվանումով։
1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ հայ բնակչության մեծ մասը ոչնչացվեց, մնացածներին տեղահանեցին։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]XX դարի սկզբին գյուղն ուներ 150 տուն բնակիչ, որից 50-ը հայեր էին, իսկ մնացածը այլազգիներ։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության հիմնական զբաղմունքը այգեգործություն, երկրագործություն և առևտուրն էր։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բթառիճն ուներ Ս. Սարգիս անունով եկեղեցի։ Գյուղի տակ կար գետնափոր եկեղեցի, որն ուներ հայերեն արձանագրություններ։ Բնակավայրից 2-3 կմ հարավ գտնվում էր Ս. Նիկողայոս վանքը։ Անցյալում գյուղը պատկանել է այս վանքին։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղում գործում էր հայկական երկսեռ վարժարան, որտեղ ուսուցանվում էին 40-50 աշակերտներղ[3]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Adrese Dayalı Nüfus Kayıt Sistemi, Address Based Population Registration System (тур.) — TÜİK.
- ↑ «Կարինի նահանգի Երզնկայի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 682
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 430)։ |
