Խնձորիկ (Երզնկայի գավառ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խնձորիկ (այլ կիրառումներ)
Գյուղ | |
---|---|
Խնձորիկ | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ |
Գավառ | Երզնկայի գավառ |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Բնակչություն | 420 մարդ (1914) |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) |
Ժամային գոտի | UTC+3 |
Խնձորիկ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Երզնկայի գավառում[1]։ Գտնվում էր Արևմտյան Եփրատի աջ աձից 5 կմ հյուսիս, նրա վտակներից մեկի աջ ափին, Երզնկա քաղաքից 32 կմ հարավ-արևելք, սարավանդի վրա։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղը հիմնահատակ ավերվել է 1916 թվականի գարնանը։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1872 թվականին ուներ 35 տուն, XX դարի սկզբին` 150 տուն, իսկ 1914 թվականին` 40 տուն` 420 հայ բնակչով։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Խնձորիկն ուներ Ս. Գևորգ անունով եկեղեցի։ Բնակավայրի մոտ է գտնվում Գորոբու Ս. Թեոդորոսի վանքը[2]։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Կարինի նահանգի Երզնկայի գավառ»։ Վերցված է 2015 ապրիլի 14
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Դ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 956 — 1008 էջ։