Կարաքիլիսա (Երզնկայի գավառ)
Գյուղ | ||
---|---|---|
Կարաքիլիսա | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ | |
Գավառ | Երզնկայի գավառ | |
Այլ անվանումներ | Գարաքիլիսե, Կարաքիլիսե, Ղարաքիլիսա, Ղարաքիլիսե | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Կարաքիլիսա, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Երզնկայի գավառում։ Գտնվում էր Եփրատ գետի աջ կողմում, Երզնկա քաղաքից հարավ-արևելք։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
19-րդ դարի կեսերին գյուղը պատկանում էր Ս. Նիկողայոս վանքի թեմին։ 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ գյուղը ավերվել է, իսկ բնակիչները կոտորվել կամ տարագրվել են։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1872-1873 թվականներին ուներ 26 տուն հայ և 66 տուն թուրք բնակիչ, իսկ 1916 թվականին` 50 տուն հայ բնակիչ։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործությունն ու բրուտագործությունն էր։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կարաքիլիսան ուներ Ս. Աստվածածին անունով եկեղեցի։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Եկեղեցուն կից գործում էր երկսեռ վարժարան, որն ուներ 50 աշակերտ[1]։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 33
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 311)։ ![]() |