Jump to content

Շըխլի (Երզնկայի գավառ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շըխլի (այլ կիրառումներ)


Շըխլի, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Երզնկայի գավառում[1]։ Գտնվում էր Արևմտյան Եփրատի աջ ափին, Երզնկա քաղաքից 25 կմ հարավ-արևելք։

Գյուղը պատկանել է Ս. Նիկողայոս վանքին։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1875-1873 թվականներին ուներ 30 տուն, 1919 թվականին՝ 70 տուն խառը բնակիչ։ 1915 թվականի Մեծ եղեռնի նախօրեին գյուղում բնակվում էր 50 տուն հայ բնակիչ։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործությունն ու արհեստներն էին։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շըխլին ուներ փայտաշեն հայկական եկեղեցի։

Գյուղում գործում էր երկսեռ վարժարան[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Կարինի նահանգի Երզնկայի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 117