Խնձորի (Երզնկայի գավառ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խնձորի (այլ կիրառումներ)
Գյուղ | |
---|---|
Խնձորի | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ |
Գավառ | Երզնկայի գավառ |
Այլ անվանումներ | Խինզորի, Խնձորեկ, Խնձորեսկ |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Բնակչություն | 2040 մարդ (1915) |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) |
Ժամային գոտի | UTC+3 |
Խնձորի, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Երզնկայի գավառում[1]։ Մտնում էր Բոլոմորի գյուղախմբի մեջ։ Գտնվում էր Երզնկա քաղաքից 52 կմ հարավ-արևելք, երկու ձորերի մեջ։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1915 թվականին ուներ 120 տուն` 1200 հայ և 140 տուն` 840 քուրդ բնակիչ։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահություն, երկրագործություն և արհեստներն էր։ Գյուղում առատ էր ընկուզն ու խնձորը։ Խնձորին հռչակված էր իր յուղ ու մեղրով։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Խնձորին ուներ 3 եկեղեցի, որոնցից երկուսը հիմնահատակ կործանված էին, իսկ Ս. Սարգիսը կիսակործան վիճակում էր։ Գյուղի արևելյան կողմում` բարձր ժայռի վրա, քանդակված էին խաչքարեր[2]։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Կարինի նահանգի Երզնկայի գավառ»։ Վերցված է 2015 ապրիլի 14
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 749-750