Մահմուդցիք
Արտաքին տեսք
Մահմուդցիք, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Երզնկայի գավառում[1]։ Գտնվում էր Արևմտյան Եփրատից գոյացած կղզու վրա, Երզնկա քաղաքի մոտ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայ բնակչությունը իսպառ բնաջնջվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախքան 1895 թվականի ջարդերն ուներ 150 տուն, 1909 թվականին՝ 67 տուն, իսկ 1914 թվականին՝ 100 տուն` 1500 հայ բնակչով։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու երկրագործությունն էր։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մահմուդցիքն ուներ Ս. Ստեփանոս անունով քարաշեն եկեղեցի։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղն ուներ դպրոց և գրադարան[2]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Կարինի նահանգի Երզնկայի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 656
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն