Ագարակ Մեծ
Արտաքին տեսք
Ագարակ Մեծ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Երզնկայի գավառում` սարահարթի վրա։
XIX դարի վերջերին ուներ 140-200 տուն հայ և թուրք բնակիչ։ 1914 թվականին հայերի թիվը կազմում էր 650։ Գյուղն ուներ քարաշեն և բարեկարգ մեծ եկեղեցի, հայկական երկսեռ վարժարան` 120 աշակերտներով։ Բնակչության հիմնական զբաղվածությունը անասնապահությունն ու երկրագործությունն էր։
Գյուղի հայկական թաղն թուրքերի կողմից ամբողջովին ավերվել է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Բնակչության մեծ մասը զոհ է գնացել 1915 թ. Մեծ եղեռնի ժամանակ։ Կենդանի մնացածները բնակություն են հաստատել տարբեր երկրներում[1]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 21
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն