Մեղուցիկ
Գյուղ | ||
---|---|---|
Մեղուցիկ | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ | |
Գավառ | Երզնկայի գավառ | |
Այլ անվանումներ | Մեգսի, Մեգուցի, Մեղսի, Մեղվըցիկ, Մեղուրցիկ, Մեղուցի | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Մեղուցիկ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Երզնկայի գավառում։ Գտնվում էր Եփրատ գետի ձախ կողմում, Երզնկա քաղաքից հարավ-արևելք, Տուժիկ լեռան ստորոտում։ Մեղուցիկը գավառի ամենամեծ հայաբնակ գյուղն էր։
Գյուղը պատկանել է Չարչարանաց վանքի թեմին։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեղուցիկի հայերը բռնությամբ տեղահանվել են 1915 թվականին, Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին, Կամախի կիրճում։ Փրկվածները բնակություն են հաստատել տարբեր երկրներում։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1872-1873 թվականներին ուներ 51 տուն հայ, 1895 թվականին` 300 տուն հայ և 50 տուն այլազգի, 1909 թվականին ուներ 185 ընտանիք հայ և 35 տուն այլազգի բնակիչ։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և արհեստներով։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեղուցիկն ուներ մատուռ և Ս. Ստեփանոս անունով եկեղեցի։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղն ուներ դպրոց և գրադարան[1]։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 786
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 453)։ ![]() |