Ղարատիկին
Արտաքին տեսք
Գյուղ | ||
---|---|---|
Ղարատիկին | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ | |
Գավառ | Երզնկայի գավառ | |
Այլ անվանումներ | Գարատիկին, Կարադիգին, Կարադիքին, Ղարադեգին, Ղարադիգին, Ղարատեկին | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Ղարատիկին, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Երզնկայի գավառում[1]։ Գտնվում էր Երզնկա քաղաքի մոտ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղն ավերվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Բնակչության մեծ մասը զոհվել է թուրքերի ձեռքով։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1872-1873 թվականներին ուներ 15 տուն հայ, 13 տուն քուրդ բնակիչ։ 1914 թվականին ուներ 70 տուն հայ բնակիչ։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության հիմնական զբաղմունքը հողագործությունն ու արհեստներն էին։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ղարատիկինն ուներ Ս. Հրեշտակապետ անունով եկեղեցի, որը կառուցված էր 1255 թվականին։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ս. Հրեշտակապետ անունով եկեղեցուն կից գործում էր վարժարան, որը գործում էր մինչև 1915 թվականն և ուներ 14 աշակերտ[2]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Կարինի նահանգի Երզնկայի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 542
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն