Jump to content

Տանձիկ (Երզնկայի գավառ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տանձիկ (այլ կիրառումներ)


Տանձիկ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Երզնկայի գավառում։ Գտնվում էր Բոլոմեր գյուղաքաղաքից 14 կմ արևելք, Մնձուր գետի վտակներից մեկի ափին։ Մտնում էր Բոլոմեր գյուղախմբի կազմի մեջ։

Հայերը կոտորվել, մասամբ արտաքսվել կամ բռնի մուսուլմանացվել են 1895 և 1915 թվականների կոտորածի ժամանակ։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

XX դարի սկզբին ուներ 170 հայ և թուրք բնակիչ։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տանձիկն ուներ Ս. Հովհաննես անունով եկեղեցի և Ս. Թադևոս անունով վանք[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 5, էջ 32