Տաճրակ
Տաճրակ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Երզնկայի գավառում[1]։ Գտնվում էր Եփրատի ձախ կողմի վտակներից մեկի հովտում, Երզնկա քաղաքից 6 կմ հարավ, Մնձուրի լեռնաշղթայի հյուսիսային փեշին։ Հնում մտել է Բարձր Հայք աշխարհի Եկեղյաց գավառի մեջ։
Անվան ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անվանումն առաջացել է Տիրաշեն վանքի ավանդատան` Տաճարիկի անունից։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը թուրքերի կողմի զանգվածաբար կոտորվել է 1916 թվականի կոտորածի ժամանակ։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1872-1873 թվականներին ուներ 13 տուն հայ և 6 տուն քուրդ, իսկ 1915 թվականի նախօրյակին` մոտ 50 տուն բնակիչ, որի մեծամասնությունը հայեր էին։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղը գնտվում էր այգեվետ և պտղաշատ վայրում։ Բնակչության հիմնական զբաղմունքը այգեգործություն, հողագործություն և արհեստներն էին։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տաճրակն ուներ Ս. Աստվածածին եկեղեցի` կառուցված 1235 թվականին։ Գյուղի մոտ էին գտնվում նաև Գառնիկ Ճգնավորի և Տիրաշեն վանքերը։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղն ուներ XIX դարի կեսերին կառուցված դպրոց, որտեղ սովորում էին 50 աշակերտ[2]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Կարինի նահանգի Երզնկայի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 5, էջ 22
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն