Երկան (Երզնկայի գավառ)
| Գյուղ | ||
|---|---|---|
| Երկան | ||
| 39°36′58″N 39°33′11″E / 39.61611°N 39.55306°E | ||
| Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
| Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ | |
| Գավառ | Երզնկայի գավառ | |
| Այլ անվանումներ | Երկայն, Էրքան, Էրէան | |
| Պաշտոնական լեզու | Հայերեն | |
| Բնակչություն | ▼180 մարդ (2024)[1] | |
| Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
| Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
| Ժամային գոտի | UTC+3 | |
| Հեռախոսային կոդ | 446[2] | |
| Ավտոմոբիլային կոդ | 24[3] | |
|
| ||
Երկան, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Երզնկայի գավառում[4]։ Գտնվում էր Մնձուր լեռների արևելյան ծայրամասի բարձր սարալանջի վրա, Երզնկա քաղաքից փոքր հարավ։
Անվան ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղի անվանումը առաջացել է Էրկան` բարձրահասակ բառից։ Ըստ ավանդության գյուղը հիմնադրել է Ակնի շրջանի Փշատիկ (Փշատուկ) գյուղից եկած Սամվել անունով հաղթանդամ ու բարձրահասակ մի տղամարդ։ Նրա պատվին գյուղը կոչվել է Էրկան։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը կոտորվել ու բռնությամբ տեղահանվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Երկանը գրեթե հավասարվել է հողին։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1872-1873 թվականներին ուներ 50, իսկ 1914 թվականին 150 տուն հայ բնակիչ։ Բնակիչները քաջ էին և հայրենասեր։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործություն, բանջարաբուծություն, պտղաբուծություն, խաղողագործություն և կտավագործությունն էր։ Երկանն հայտնի էր իր որակյալ կտավով և ընտիր գինիներով։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկանն ուներ Ս. Աստվածածին անունով եկեղեցի, որը կառուցվել էր 1244 թվականին, և Ս. Գեորգ վանք։ Բնակավայրի մոտակայքում էր գտնվում Ս. Եղիայի վանքը։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղում գործում էր վարժարան, որը մինչև 1915 թվականն ուներ 200 աշակերտ[5]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Adrese Dayalı Nüfus Kayıt Sistemi, Address Based Population Registration System (тур.) — TÜİK.
- ↑ https://www.bilkent.edu.tr/rehber/citycode.htm
- ↑ https://web.archive.org/web/20230307031655/https://www.kgm.gov.tr/SiteCollectionDocuments/KGMdocuments/Istatistikler/DevletIlYolEnvanter/IllereGoreIlYollari.pdf
- ↑ «Կարինի նահանգի Երզնկայի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 242-243
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 599)։ |
