Բզվան
Գյուղ | |
---|---|
Բզվան | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ |
Գավառ | Երզնկայի գավառ |
Այլ անվանումներ | Բզված, Բըզվան |
Պաշտոնական լեզու | Հայերեն, այլ |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը), քրդեր |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը), այլ |
Ժամային գոտի | UTC+3 |
Բզվան, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Երզնկայի գավառում[1]։ Գտնվում էր Երզնկա քաղաքից 5-6 կմ արևելք։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարածքը ծառազուրկ էր և սակավաջուր։ Բնակիչները օգտվում էին ջրհորի ջրից։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայ բնակչությունը գրեթե իսպառ բնաջնջվեց 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
XX դարի սկզբին ուներ 60 տուն հայ և 27 տուն քուրդ բնակիչ։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու երկրագործությունն էր։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բզվանն ուներ Ս. Աստվածածին անունով քարաշեն հայկական եկեղեցի։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղում գործում էր վարժարան[2]։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Կարինի նահանգի Երզնկայի գավառ»։ Վերցված է 2015 ապրիլի 14
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 681
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 429)։ ![]() |