Հայրապետի գյուղ
Գյուղ | |
---|---|
Հայրապետի գյուղ | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ |
Գավառ | Երզնկայի գավառ |
Այլ անվանումներ | Հայրապետ, Հարապետ, Հարապետի, Հարապետի գյուղ |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) |
Ժամային գոտի | UTC+3 |
Հայրապետի գյուղ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Երզնկայի գավառում։ Գտնվում էր Երզնկայից 3 կմ արևմուտք։
Անվան ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ ավանդության՝ հնում այս գյուղի անունը եղել է Տուրք։ Մի անգամ գեղջավագ Հայրապետը հրաժարվել է իշխանություններին տուրք, հարկ վճարելուց, որի համար շրջակա վայրերում բնակավայրն ստացել է Հայրապետի գյուղ, այսինքն՝ հարկ չվճարողների գյուղ անունը։ Ժամանակի ընթացքում Տուրքը մոռացության է տրվել, և գյուղի անունը մնացել է Հայրապետի։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայ բնակչությունը բռնությամբ տեղահանվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծագույն մասը զոհվել է աքսորի ճանապարհին։ Փրկվածները բնակություն են հաստատել աշխարհի տարբեր երկրներում։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախկինում եղել է զուտ հայաբնակ գյուղ և ուներ 70-80 տուն հայ բնակիչ։ 1909 թվականին գյուղն ուներ 20 ընտանիք հայ և 30 ընտանիք թուրք բնակիչ։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայրապետի գյուղն ուներ Ս. Գրիգոր Լուսավորիչ անունով եկեղեցի։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղն ուներ վարժարան, որտեղ սովորում էին 20 սաներ[1]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 344
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Հայկական Սովետական Հանրագիտարան, 6-րդ հատոր, էջ 205, 1980 թ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 205)։ |