Գինի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Գինի (այլ կիրառումներ)
Կարմիր գինիով բաժակ
Գինու գործարանի տակառներն Արենիում

Գինի (լատ.՝ vinum), ոգելից խմիչք (բնական թնդությունը՝ 9-16%, թնդացված՝ 16-22%), որը ստացվում է խաղողի կամ մրգա–պտղային հյութի ամբողջական կամ մասնակի խմորման միջոցով (երբեմն սպիրտի կամ այլ նյութերի ավելացմամբ)։

2010-2011 թթ. Արենի գյուղի մոտ քարանձավում կատարված պեղումների ընթացքում հնագետները հայտնաբերել են խաղողի տրորման, խմորման և պահպանման համար նախատեսված կավե անոթներ, բաժակներ և խաղողի կորիզներ, ինչն ապացուցում է, որ Հայաստանում գինի են պատրաստել ավելի քան 6000 տարի առաջ[1]։

Գոյություն ունեն գինիների տարբեր դասակարգումներ։ Հայաստանում ընդունված է գինիները դասակարգել ըստ սպիրտի և շաքարի պարունակության.

  • Սեղանի գինիներ
    • Անապակ գինի (շաքարի պարունակությունը ոչ ավել քան 0,3% (3 գր/լիտր), սպիրտ՝ 9-13%)։ Գինին «անապակ» է կոչվում, քանի որ դրանում շաքարը գրեթե ամբողջությամբ խմորման է ենթարկվել։
    • Անապակ հատուկ (սպիրտ՝ 14-16%, շաքար՝ մինչև 3 գր/լիտր)
    • Կիսաանապակ (սպիրտ՝ 9-13%, շաքար՝ 5-30 գր/լիտր)
    • Կիսաքաղցր (սպիրտ՝ 9-12%, շաքար՝ 30-80 գր/լիտր)
  • Հատուկ (թնդացված)
    • Թունդ (սպիրտ՝ 17-21%, շաքար՝ 30-120 գր/լիտր)
    • Քաղցր (սպիրտ՝ 14-20%, շաքար՝ մինչև 15գր/լիտր)
    • Կիսաաղանդերային (սպիրտ՝14-16 %, շաքար՝ 50-120 գր/լիտր)
    • Աղանդերային (սպիրտ՝ 15-17%, շաքար՝ 160 - 200 գր/լիտր)
    • Լիկյորային (սպիրտ՝ 12-16%, շաքար՝ 210 - 300 գր/լիտր)
  • Բուրավետացված գինիներ (սպիրտ՝ 16-18% об., շաքար՝ մինչև 6-16%)
  • Փրփրուն գինիներ, որոնք խմորման ժամանակ հարստացվում են ածխաթթու գազով։ Ամենահայտնի փրփրուն գինին է շամպայնը, որը պատրաստվում է Ֆրանսիայի Շամպան նահանգում հայտնաբերված տեխնոլոգիայով։
    • Բրյուտ - կյուվե (սպիրտ՝ 9-13%, շաքար՝ 0 գր/լիտր)
    • Էքստրաբրյուտ (սպիրտ՝ 9-13%, շաքար՝ 3-6 գր/լիտր)
    • Բրյուտ (սպիրտ՝ 9-13%, շաքար՝ մինչև 15 գր/լիտր)

Ըստ հետազոտությունների՝ գինու չափավոր օգտագործումը նվազեցնում է սրտամկանի կաթվածի, ուղեղի արյան զեղման, ուռուցքային հիվանդությունների առաջացման հավանականության վտանգը[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Գինի հոդվածին