Ալոճենի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալոճենի սովորական
Բույսի ընդհանուր տեսքը
Բույսի ընդհանուր տեսքը
Գիտական դասակարգում
Միջազգային գիտական անվանում

Crataegus (Poir.) DC. (1825)

Հոմանիշներ
  • Crataegus oxyacantha L.
  • Crataegus oxyacanthoides Thuill.
  • Mespilus laevigata Poir.
Պահպանման կարգավիճակ
Wikispecies-logo.svg
Կարգաբանությունը
Վիկիցեղերում
Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում
GRIN   g:313800

Ալոճենին (լատիներեն անվանումը՝ Crataegus L., հայկական տարանունները՝ ալոճի, ալուչ, հալոճի, սզնի), վարդազգիների ընտանիքին պատկանող թուփ է կամ ոչ մեծ ծառ, փշոտ ճյուղերով։ Ալոճենու տերևները պարզ են հերթադիր։ Ծաղիկները սպիտակ են, երբեմն էլ կարմրավուն։ Պտուղները մանր են, կարմրաբոսոր, 3-4 սերմերով։ Ցեղի անունը ծագել է հունարեն «Կռատաիոս» բառից, որ նշանակում է ուժեղ։

Բաղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բույսի ծաղիկներում հայտնաբերված է եթերայուղ, տրիմեթիլամին, կվերցետին, կոֆեինային և քլորագենային թթուներ, հիպերոզիդ, խոլին, ացետիլխոլին և այլն։ Պտուղները պարունակում են գինեթթու, կիտրոնաթթու, կրատեգուսաթթու, ուրսոլաթթու, օլեանոլաթթու, ֆլավոնոիդներ, սորբիդ, ճարպային յուղեր, կարոտին, C վիտամին, դաբաղանյութեր, քիմիական տարրերից՝ կոբալտ, պղինձ, երկաթ, մանգան, ցինկ, մոլիբդեն և այլն։

Ալոճենի (պտուղները)

Ծաղիկները՝ ծաղկաբույլերով հավաքում են մինչև լրիվ բացվելը, իսկ պտուղները՝ աշնանը, այսինքն՝ լրիվ հասունանալուց հետո։ Ալոճենու բուժական հատկությունների մասին դեռևս մեր թվարկության առաջին դարում նշել է հույն բժիշկ Դիոսկորիդը, իսկ ժողովրդական բժշկության մեջ շատ վաղուց պտուղներն օգտագործվել են թեյի, փոշու կամ կիսելի ձևով, ծաղիկները՝ թեյի մեջ, սրտային մի շարք հիվանդությունների, գլխապտույտների, հևոցի, անքնության ժամանակ և այլն։

Նկարագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարդազգիների ընտանիքին պատկանող թուփ է, կամ ոչ մեծ ծառ, փշոտ ճյուղերով։ Տերևները պարզ են, հերթադիր կտրտված եզրերով։ Ծաղիկները սպիտակ են, երբեմն էլ կարմրավուն։ Պտուղները մանր են 8-10մմ տրամագծով, կարմրաբոսոր, ալրանման պտղամսով, 3-4 սերմերով։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղակալում՝ օգոստոսին։

Քիմիական բաղադրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բույսի ծաղիկներում հայտնաբերված է եթերայուղ, տրիմեթիլամին, կվերցետին, կվերցիտրին, կոֆեինային և քլորագենային թթուներ, հիպերոզիդ, խոլին, ացետիլխոլին և այլն։ Պտուղները պարունակում են գինեթթու, կիտրոնաթթու, կրատեգուաթթու, ուրսոլաթթու, սորբիտ, ճարպային յուղեր, C վիտամին, դաբաղանյութեր, քիմիական տարրերից՝ կոբալտ, պղինձ, երկաթ, մանգան, ցինկ, մոլիբդեն և այլն։

Բուժական նշանակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժման նպատակով օգտագործում են բույսի ծաղիկները և հասուն պտուղները։

Ավիցեննան դեղաբույսը օգտագործել է բերանի խոռոչի և կոկորդի բորբոքումների և ստամոքսի սուր ախտահարումերի ժամանակ։ Ամիրդովլաթը նշում է, որ ալոճի սերմերի եփուկն ամրացնում է լնդերը, ատամները, կտրում է արյունահոսությունը, առաջ բերում փորկապություն, վերացնում դեղնությունը, ուժեղացնում լյարդն ու ստամոքսը, իսկ սպեղանու ձևով բուժում է մաստիտը[2]։

Ալոճի ծաղիկներից և պտուղներից պատրաստված դեղամիջոցները ուժեղացնում են սրտամկանի կծկումները, բարելավում սրտի և ուղեղի արյան շրջանառությունը, վերացնում անոթային սպազմը, սրտի շրջանի ցավերը, կանոնավորում սրտի ռիթմը, առաջ բերում տևական հանգստացնող ներգործություն։ Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

Օգտակար հատկանիշները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալոճենու պտուղներն ուտում են ինչպես թարմ, այնպես էլ չորացած վիճակում։ Դրանցից պատրաստում են կոմպոտ, կիսել, դոնդող, մարմելադ, կարամել։ Աղացած պտուղները խառնում են ալյուրին՝ հացին հաճելի համ տալու նպատակով։ Պտուղները և տերևները փոխարինում են թեյին և սուրճին։ Ալոճենին հիանալի դեկորատիվ ծառ է, մեղրատու, ամուր բնափայտով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Երկշաքիլավորներ տաքսոնի օգտագործման պայմանական բնույթի մասին տես երկշաքիլավորներ հոդվածի APG համակարգ բաժինը:
  2. Հայաստանի դեղաբույսերը, Ա. Թորոսյան, «Հայաստան» հրատարակչություն, Երևան-1983