Կիտրոնաթթու
| Կիտրոնաթթու | |
|---|---|
| Ընդհանուր տեղեկություններ | |
| Դասական անվանակարգում | կիտրոնաթթու |
| Քիմիական բանաձև | C₆H₈O₇ |
| Մոլային զանգված | 3,2E−25 կիլոգրամ[1] գ/մոլ |
| Խտություն | 1,665 գ/սմ³ գ/սմ³ |
| Հալման ջերմաստիճան | 153 °C և 154 °C[2] °C |
| Կազմալուծման ջերմաստիճան | 175 °C |
| Քիմիական հատկություններ | |
| pKa | 3,14[3] |
| Դասակարգում | |
| CAS համար | 77-92-9 |
| PubChem | 311 |
| EINECS համար | 201-069-1 |
| SMILES | C(C(=O)O)C(CC(=O)O)(C(=O)O)O |
| ЕС | 201-069-1 |
| RTECS | GE7350000 |
| ChEBI | 305 |
| Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) | |
Կիտրոնաթթու, օրգանական եռհիմն օքսիթթու։ Քիմիական բանաձևը՝ C6H8O7։
Լավ է լուծվում ջրում և սպիրտում, վատ՝ օրգանական լուծիչների մեծամասնության մեջ։
Հալման ջերմաստիճանը 153 °C է։ Առաջացնում է միատեղակալված, երկտեղեկալված և եռտեղակալված աղեր՝ ցիտրատներ։ Կիտրոնաթթվի նատրիումական աղերը հեշտությամբ են լուծվում ջրում, իսկ եռհիմն կալցիումական աղը՝ վատ (օգտագործում են լուծույթներից կիտրոնաթթու անջատելու համար)։
Կիտրոնաթթուն անհրաժեշտ օղակ է բջջային շնչառության կենսաքիմիական ռեակցիաների համակարգում։ Եռկարբոնաթթուների շղթայի այլ բաղադրիչների հետ կիտրոնաթթուն քիչ քանակությամբ պարունակվում Է բոլոր բջիջների միտոքոնդրիումներում։ Օրգանիզմում կիտրոնաթթուն պահպանում Է թթվահիմնային հավասարակշռությունը և իոնական բաղադրությունը։
Ի տարբերություն կենդանիների՝ շատ բույսեր և միկրոօրգանիզմներ ունակ են կուտակել մեծ քանակությամբ կիտրոնաթթու (կիտրոնի հյութում՝ 5-6%, մախորկայի տերևներում՝ 3-14%, Aspergillus niger սնկերի հեղուկում՝ մինչև 10%)։
Ստացումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Արդյունաբերության մեջ կիտրոնաթթու ստանում են մախորկայից (նիկոտինն անջատելուց հետո), հաճախ՝ շաքարը կամ ռուփը Aspergillus niger և այլ սնկերով խմորելով։ Կիտրոնաթթուն օգտագործվում է սննդարդյունաբերության, բժշկության (արյան պահածոյացման համար), լուսանկարչության և ներկարարության մեջ։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- A. Lehninger, Biochimie vol I-II, Editura Tehnică, București 1987-1992
- V. Ranga; I. Teodorescu Exarcu. Anatomia și fiziologia omului, Editura Medicală, București 1970
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 citric acid
- ↑ 2,0 2,1 Bradley J., Williams A. J., Andrew S.I.D. Lang Jean-Claude Bradley Open Melting Point Dataset // Figshare — 2014. — doi:10.6084/M9.FIGSHARE.1031637.V2
- ↑ Weast R. C. CRC Handbook of Chemistry and Physics (1st student edition) / R. C. Weast — 1 — CRC Press, 1988. — ISBN 978-0-8493-0740-9
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիտրոնաթթու» հոդվածին։ |
| ||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 449)։ |