Գինեթթու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գինեթթու
Изображение химической структуры
Ընդհանուր տեղեկություններ
Դասական անվանակարգումգինեթթու
Քիմիական բանաձևC₄H₆O₆
Ֆիզիկական հատկություններ
Մոլային զանգված2,5E−25 կիլոգրամ[2] գ/մոլ
Խտություն
  • D- և L-էնանտիոմերի[1]։ 1,76
  • մեզո-ձև[1]։ 1,666
 գ/սմ³
Քիմիական հատկություններ
Լուծելիությունը ջրում17,9 գ/100 մլ
Դասակարգում
CAS համար87-69-4 L-(+),
147-71-7 D-(–),
147-73-9 մեզո,
133-37-9
PubChem875
EINECS համար610-885-0
SMILESC(C(C(=O)O)O)(C(=O)O)O
ЕС610-885-0
ChEBI852
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Գինեթթու, դիօքսիսաթաթթու, НООС-СН(ОН)-СН(ОН)-СООН երկհիմն օրգանական թթու։

Իզոմերիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունեն գինեթթվի 3 ստերիոիզոմերներ.

Գինեթթուների ռացեմիկ միացությունն Է՝ խաղողաթթու։ Գտնվում է պտուղների, հատկապես խաղողի մեջ՝ ինչպես ազատ վիճակում, այնպես Էլ աղերի ձևով։

Ֆիզիկական հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգույն, բյուրեղային նյութ Է, լուծվում է ջրում (100 ց-ում՝ 139, 44 գ D-Գ, 20 °C-ում) և օրգանական լուծիչներում, խտությունը՝ 1759,8 կգ, հալման ջերմաստիճանը՝ 170 °С, բևեռացված լույսի հարթությունը պտտում է աջ։

Զգայուն է օքսիդիչների նկատմամբ, արծաթի աղերի ամոնիակային լուծույթի ազդեցությամբ առաջացնում է արծաթե հայելի, լուծում է Cu(OH)2՝ առաջացնելով վառ կապտավուն թափանցիկ լուծույթ՝ ֆելինգի ռեակտիվ։

Գինեթթվի հիմնային, թույլ թթվային կամ ջրային լուծույթները եռացնելիս փոխարկվում են հիմնականում մեզոգինեթթվի (հալման ջերմաստիճանը՝ 140 °C)։

D գինեթթվի աղերը կոչվում են տարտրատներ (գինեմրրատներ), իսկ նատրիումական ու կալիումական, կալիումական ու ամոնիումային և այլ խառը աղերը՝ սեգնետյան։

Ստանում են գինեքարից։ D գինեթթուն և նրա աղերը օգտագործվում են սննդարդյունաբերության և բժշկության մեջ, ինչպես նաև գործվածքների ներկման համար, օրգանական սինթեզում, վերլուծական քիմիայում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 K. Peter C. Vollhardt: Organische Chemie, VCH Weinheim, 1. korrigierter Nachdruck der 1. Auflage, 1990, S. 166, ISBN 3-527-26912-6.
  2. 2,0 2,1 2,3-Dihydroxybutanedioic acid

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գինեթթու» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 70