Դաբաղանյութեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դաբաղանյութերը բուսական ծագում ունեցող պոլիմերային ֆենոլային միացություններ են, որոնք ունակ են դաբաղել կենդանու կաշին՝ վերածելով այն մշակված կաշու։ Դաբաղանյութերի այս հատկության բնույթն այն է, որ նրանք, ռեակցիայի մեջ մտնելով կոլագենի հետ, առաջացնում են կայուն, չլուծվող և չուռչող միացություններ, և հենց սրա հետևանքով անմշակ կաշին վերածվում է առաձգականի և ջուր չներծծողի։

Ֆիզ.քիմ. հատկությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Դաբաղանյութերը ամորֆ բնույթի բաց դեղնավուն փոշիներ են։

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Ֆրեյդենբերգի դասակարգվում են հետևյալ ձևով.

  1. Հիդրոլիզվող դաբաղանյութեր, որոնք տանազա ֆերմենտի ազդեցությունից ստանում են կապտասև գունավորում։ Նոսր թթուների ազդեցությունից դաբաղանյութերը ենթարկվում են տրոհման և առաջացնում են հասարակ ֆենոլային և ոչ ֆենոլային միացություններ։ Հիդրոլիզի հետևանքով առաջացած միացությունների բնույթից ելնելով տարբերում են հիդրոլիզվող դաբաղանյութերի երկու տեսակ՝ գալլոլային և էլլադային։
  2. Կոնդենսացված դաբաղանյութեր-սրանք իրենցից ներկայացնում են կատեխինների և լեյկոանտոցիանիդինների պոլիմերներ։ Սրանք թթվային միջավայրում վերածվում են ամորֆ միացությունների։

Տարածումը բուսական աշխարհում, կուտակումը և կուտակման վրա ազդող գործոնները[խմբագրել | խմբագրել կոդը]

Դաբաղանյութերը լայն տարածում են գտել բուսական աշխարհում։ Սրանցով առավել հարուստ են վարդազգիների, հնդկացորենազգիների, լոբազգիների ընտանիքներին պատկանող բույսերը։ Դաբաղանյութերը հիմնականում կուտակվում են ծառերի կեղեւներում (արմատների և կոճղարմատների կեղևներում), իսկ խոտաբույսերի մոտ՝ ցողունում և կեղևում։ Դաբաղանյութերն ունեն սպիտակուցային ծագում, առաջանում են շաքարներից՝ ֆոտոսինթեզի արդյունքում։

Դաբաղանյութերը շատ կարևոր դեր ունեն բույսերի համար, մասնավորապես՝

  • հանդիսանում են պաշարանյութ
  • կանխում են բնափայտի փտումը
  • մասնակցում են բույսերում ընթացող օքսիդավերականգնման ռեակցիաներին
  • պաշտպանում են բույսն արտաքին միջավայրի անբարենպաստ պայմաններից, միջատներից և հիվանդություններից

Դաբաղանյութերի կուտակման վրա բույսերում կարող են ազդել հետևյալ գործոնները.

  • Օրոգրաֆիկ լեռնագրական գործոնը
  • Խոնավությունը
  • Բույսի տարիքը
  • Բույսի վեգետացիոն շրջանը
  • Կլիման

Կիրառությունը բժշկության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դաբաղանյութեր պարունակող դեղաբույսերի հումքն օգտագործվում է արտաքին (այրվածքներ, տեղային արյունահոսություններ, լորձաթաղանթների բորբոքումներ) եւ ներքին (հանդես են գալիս որպես հակաթույն բուսական ծագում ունեցող, ինչպես նաև ծանր մետաղներով թունավորումների ժամանակ) խնդիրների դեպքում։

Դաբաղանյութեր են պարունակում կաղնին, օձագալարը, մատնունին, առյուծագին և այլ բույսեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 260