Jump to content

Ֆլավոնոիդներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ֆլավոնոիդից)

Ֆլավոնոիդներ են կոչվում երկու արոմատիկ օղակով ֆենոլային միացությունները, որոնց հիմնական կառուցվածքն է C6-C3C6։ Սրանք իրենցից ներկայացնում են բուսական գունանյութերի հսկայական դաս։ Բոլոր ֆլավանոիդների հիմքում ընկած է ֆլավան կոչվող միացությունը, որը իրենից ներկայացնում է 2-ֆենիլ-բենզոլ-գամմա-պիրան։

Կախված օքսիդացման աստիճանից դասակարգվում են.

  • Քրոմանի ածանցյալներ
  • Քրոմոնի ածանցյալներ

Իսկ ընդհանուր վերցրած ֆլավանոիդները լինում են 10 հիմնական տիպի.

  1. Կատեխիններ
  2. Անտոցիանիդիններ
  3. Լեյկոանտոցիանիդիններ
  4. Ֆլավանոններ
  5. Ֆլավանոնոլներ
  6. Ֆլավոններ
  7. Ֆլավանոլներ
  8. Խալկոններ
  9. Դեհիդրոխալկոններ
  10. Աուրոններ

Ֆլավանոիդների տարածումը բնության մեջ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սրանք շատ տարածված են բուսական աշխարհում։ Կարող են կուտակվոլ բույսի տարբեր օրգաններում և հիմնականում գլիկոզիդի տեսքով։ Կարմիր, վարդագույն և կապույտ ծաղիկների գունավորումը պայմանավորված է նրանցում առկա աուրոններով և խալկոններով։ Պտուղների գունավորման հիմք են հանդիսանում անտոցիանները։